Jump to content

Այսօր մեր քաղաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսօր մեր քաղաքում
Տեսակմուլտֆիլմ
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Այսօր մեր քաղաքում (ռուս.՝ Сегодня в нашем городе), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1989 թվականին։ Այս մուլտֆիլմը 1980-ակաների վերջին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ամենավառ աշխատանքներից մեկն է[1]։

Նկարահանվել է ըստ Էդուարդ Ուսպենսկու սցենարի, ըստ նրա «Կարմիր կովիկ» բանաստեղծությամբ[2]։

Ֆիլմում հնչում է Ս. Սուկաչյովի երաժշտությունը` «Бригада С» նվագախմբի կատարմամբ, ինչպես նաև` Ս. Անաշկինի երաժշտությունը։

Հեռուստահաղորդավարը հայտարարում է քաղաքում խոշոր եղջերավորների ցուցահանդեսի մասին, որին մասնակցելու համար ինքնաթիռներով կովեր են բերում աշխարհի տարբեր երկրներից։ Գիտակները կարծում են, որ Թուրին քաղաքից Ժոզեֆինան կստանա առաջին մրցանակը։ «Ճանապարհ դեպի բերք» կոլտնտեսությունից անասնաբույծ Իվան Վասիլևիչը տանում է Բուրյոնկա անունով կովին։ Եզրափակիչ են դուրս գալիս Ժոզեֆինան և Բուրյոնկան։ Դատավորները որոշում են կթել երկու կովերին։ Բուրյոնկան հաղթում է։ Նա առաջ է անցնում Ժոզեֆինայից ամբողջ 200 գրամով։ Իվան Վասիլևիչին և Բուրյոնկային հանձնում են ոսկե մեդալ, «Կեցցե առաջընթացը» գրառմամբ ծաղկաման, մի սայլ առվույտ և հսկայական հեռուստացույց։ Եվ նրանք վերադառնում են կոլտնտեսություն։

Ռեժիսոր Ելենա Ֆյոդորովա
Սցենարիս հեղինակ Էդուարդ Ուսպենսկի
Բեմադրող նկարիչ Լեոնիդ Պոժիդաև
Նկարիչներ Աննա Ատամանովա, Նիկոլայ Միտրոխին, Հ. Գորմաշ, Զինաիդա Զարբ, Ա. Կարասևա, Ե. Գոլոլոբովա, Լյուբով Գորելովա, Ելենա Գագարինա,

Ի. Երեմեև

Նկարիչ-մուլտիպիլկատորներ Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Պանով, Գալինա Զեբրովա, Վլադիմիր Վիշեգորոդցև, Ալեքսանդր Մարկելով, Ա. Անդրեև, Ալեքսանդր Մազաև, Հովսեփ Կուրոյան, Վլադիմիր Շևչենկո, Անդրեյ Սմիրնով
Օպերատոր Նատալյա Միխայլովա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Հնչունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ելենա Միխայլովա
Տեքստը կարդում է Ալեքսանդր Ֆիլիպենկո
Մոնտաժող Գ. Սմիրնովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]